ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հաճոյախոսություն է ստացել կին ընտրողներից: Նորք-Մարաշում ընտրողների հետ հանդիպմանը մի կին, դիմելով Կարապետյանին, ասել է. «Պարոն վարչապետ, հայ աղջիկների եւ կանանց 80 տոկոսը Ձեզ համակրում է: Վերջը ո՞նց է լինելու»:
Կարեն Կարապետյանը պատասխանել է կարճ. «Վերջը լավ է լինելու»: Այս հարց ու պատասխանը ծիծաղի եւ ծափահարությունների է արժանացել:











