ԱՄՆ Օրեգոն նահանգի հարավում վաճառքի է դրվել մի ամբողջ քաղաք՝ Թիլլերը։ Ընդամենը 3․85 մլն դոլարով կարելի է դառնալ այդ փոքր քաղաքի տերը, որը գտնվում է գետի ափին՝ գեղատեսիլ սարերում, գրում է Oregon Live–ը։

Անշարժ գույքի վաճառքի գործակալ Գարեթ Զոլլերի խոսքով քաղաքում շատ քիչ մարդ է բնակվում, բայց մոտակայքում մոտ 250 մարդ է ապրում։ Թիլերում կա եկեղեցի ու դպրոց։ Բայ ց դպրոցը փակվել է ու առանձին է վաճառքի դրվել։ Գործակալի խոսքով քաղաքով հետաքրքրվել են չինացի ներդրողները։ Քաղաքը կարող է հետաքրքիր լինել նրանց, ովքեր ուզում են տարեց մարդկանց խնամքի բիզնես կազմակերպել, կամ նրանց, ովքեր ուզում են կանեփի արտադրություն սկսել։