Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում «Գրանդ Հոլդինգը»  160 մլն դրամ է հատկացրել Տավուշի 19 համայնքի: Տավուշի մարզի Չորաթան համայնքի ճանապարհների հարթեցման եւ խճապատման համար «Գրանդ Հոլդինգը» հատկացրել է 15 մլն 300 հազար դրամ:

Ճանապարհների հարցը Հոլդինգի միջոցների շնորհիվ կարգավորվել է նաեւ մարզի Նորաշեն, Ազատամուտ, Գետահովիտ համայնքներում:

Այդ համայնքներում ճանապարհների հարթեցման եւ խճապատման համար Հոլդինգը տրամադրել է՝ 25 մլն 400 հազար դրամ: 14 մլն 300 հազար դրամ հատկացվեց Չինարի համայնքին՝ ճանապարհների նորոգման եւ պաշտպանիչ պատի կառուցման համար: «Գրանդ Հոլդինգի» տրամադրած 14 մլն դրամով Տավուշհամայնքը նոր գյուղտեխնիկա կունենա:

Թեղուտում Միքայել Վարդանյանի տրամադրած 6 մլն 200 հազար դրամով կնորոգեն մանկապարտեզը եւ կկառուցեն նոր ջրագիծ: Գոշը ՙԳրանդ Հոլդինգի՚ տրամադրած 5 մլն դրամով կունենա հանդիսությունների նորոգված սրահ, իսկ Հաղարծինում 8մլն 500 հազար դրամով կնորոգեն եւ կցանկապատեն գերեզմանատունը:

Միքայել Վարդանյանի տրամադրած 3 մլն դրամով Ենոքավան գյուղի հանդիսությունների սրահը ոչ միայն կնորոգվի, այլեւ կկահավորվի:Սահմանապահ Այգեձոր գյուղի  198 աշակերտ ունեցող  դպրոցում «Գրանդ Հոլդինգի» շնորհիվ արդեն կա համակարգչային դասասենյակ:

«Գրանդ Հոլդինգի» նվիրաբերած 9 մլն դրամով նորոգվել է Խաշթառակ գյուղի մանկապարտեզը: 2.5 մլն դրամ հատկացվել է Դիլիջանի կանգառների,  21 մլն դրամª Իջեւանի բազմաբնակարան շենքերի շքամուտքերի նորոգման համար: 29 մլն 250 հազար դրամ էլ տրամադրվել է Բերդ քաղաքին: