Ճանապարյհային ոստիկանության կողմից մարտի 6-12-ին ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 114 տրասպորտային միջոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ մեքենաներից 99-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 14 վարորդ երթեւեկել են առանց համապատասխան փաստաթղթերի, 1 վարորդի մեքենայի խլացուցիչն էլ վերասարքավորված է եղել բարձր ձայնով երթեւեկելու համար, առանց համապատասխան թույլտվության:

Նույն ժամանակահատվածում մարզային  Ճանապարհային ոստիկանության կողմից Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 68 տրանսպորտային միջոց, որից մեկը եղել է առանց համարանիշի, 1-ի համարանիշը եղել է փոխարինված, 63-ի վարորդներն էլ մեքենան վարել են ոչ սթափ վիճակում:

77 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյւալ արձանագրություն է կազմվել մեքենան թաղանթապատված հողմապակիով վարելու, իսկ 54 վարորդի ժամկետնանց ԱՊՊԱ պայմանագրով երթեւեկելու  եւ այլ խախտումների համար: