ԱՄՆ Թեքսաս նահանգի Դալաս քաղաքի բնակչուհի մի քանի տարի է, ինչ պաշտպանել է իր բակում գտնվող ընկուզենու ծառը կոմունալ ծառայությունների աշխատակիցներից։ 67–ամյա Ջերի Հյուբերը բարձրանում է ծառը եւ թույլ չի տալիս աշխատակիցներին կտրել ճյուղերը, որոնք խանգարում են էլեկտրահաղորդակցման մետաղալարերին։ Մի անգամ ամերիկուհին նույնիսկ դուրս է եկել պաշտպանելու իր սեփականությունը՝ տրավմատիկ զենքը ձեռքին, հաղորդում է NEWSru.com–ը։
Հյուբերը բարձրացել է իր տան բակում գտնվող ընկուզենու ծառը՝ ի նշան բողոքի ընդդեմ Oncor կոմունալ ծառայության, որի ներակյացուցիչները փորձում են կտրել ծառը։ Ընկերության քաղաքականությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ հեռահաղորդակցական մետաղալարերից հեռացնում են ճյուղերը՝ դրանք թողնելով մետաղալարերից մոտ երեք մետր հեռավորությամբ։
Տանտիրուհին վստահ է, որ դրանով աշխատակիցները ոտնահարում են իր՝ որպես սեփականատիրոջ իրավունքները։
Հյուբերը ցանկանում էր, որ նախ ընկերության աշխատակիցները վերանորոգեն թեքված խողովակը եւ կախված մետաղալարերը՝ երաշխավոելու համար, որ արդյունքում կկտրվի ծառի փոքր հատվածը։
Արդյունքում աշխատակիցների թիմը ոստիկանություն է կանչել եւ Հյուբերի դեմ ժամականակավորապես արգելք սահմանել։ Կնոջը հանձնել են թուղթը, որից հետո կոմունալ ծառայության աշխատակիցները կտրել են ծառը, որը տիրուհու խոսքերով, ավելի քա հարյուր տարեկան էր։











