ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւան քաղաքում գործող խաղային ակումբներից մեկից խաղային համակարգչի գողություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ Քննչական կամիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. մարտի 3-ին առերեւույթ հացագործություն կատարած անձը Երեւան քաղաքում գործող խաղային ակումբներից մեկից վերցրել է «Սոնի Փլեյսթեյշն» տեսակի խաղային համակարգիչ եւ հեռացել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է գլխարկով մի երիտասարդ վերցնում խաղային համակարգիչը եւ հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյությում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված երիտասարդին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:











