«Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իրենից օգնություն խնդրողներից չի ցանկանում օգնել տեսախցիկների առջեւ, սակայն խոստանում է դա անել իր «օֆիսում»:

Այսօր` մարտի 16-ին, Գյումրիում դաշինքի նախընտրական հանդիպումից հետո Վարդան Ղուկասյանին տարբեր խնդրանքներով դիմեցին գյումրեցիները: Պատգամավորության թեկնածուն հիշեցրեց` այստեղ օգնել չի կարող:

«Ստե չի կարելի, արի օֆիս, կխոսենք»,- իրեն դիմողներին ասաց Վարդան Ղուկասյանը:

Նշենք, որ գյումրեցիները մինչ այդ փորձեցին իրենց խնդիրներով դիմել Գագիկ Ծառուկյանին, սակայն նա շատ արագ հեռացավ թատերական հրապարակից: