«Իրազեկ քաղաքացիների միավորումը» անիմացիոն տեսանյութ է պատրաստել, որտեղ հիմնավորվում է, որ բոլոր ընտրողների քվեն կարեւոր է եւ ազդում է պետության ապագայի վրա:
«Իսկ պետության ապագան ձեր երեխաների, ծնողների ու ընկերների ապագան է, սահմանին կանգնած զինվորի ապագան է:
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում այլեւս չեն լինելու նախագահական ընտրություններ, պետության ամենակարեւոր ընտրությունները այլեւս Ազգային ժողովի ընտրություններն են»,-ասված է հաղորդագրությունում:











