Սեւանում տուրիզմը զարգացնելու համար Սեւանի քաղաքապետը պետք է վերահսկողություն իրականացնի: Այսօր՝ մարտի 17-ին, Գեղարքունիք կատարած այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ եթե Սեւանը կուրորտային քաղաք է, չի նշանակում, որ ով ինչ ուզի կարող է սարքել:

«Սեւանը կուրորտային քաղաք է, բայց դա չի նշանակում՝ ով ոնց կուզի, կարա սարքի, մեկը բարձր զաբոր է դնում մյուսը՝ ցածր, մեկը ջրի մեջ է մտնում, մյուսը չի մտնում, մեկին հողատարածք ենք տրամադրում, որ հանգստի գոտի սարքի, դնում է զաբորով տեսարանը փակում է: Սա կկարգավորվի, եթե Սեւանի համայնքապետն իր ձեռքը չվերցնի տիրոջ իրավունքով, որ մեկն էլ Երեւանից զանգի մի բան ասի, պիտի պատասխանի՝ չեմ կարող»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում է Գեղարքունիքի մարզում: