Ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի ձգտել 50+1 եւ 99,9 տոկոս ձայների, նոյեմբերի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ կայանալիք ընտրություններին իրենք կձգտեն ստանալ ընտրողների 99,9 տոկոս ձայները։
«Աստված մի արասցե, որ ԲՀԿ-ն 99,9 տոկոս ձայներ հավաքի, դա կնշանակի, որ երկրում բռնատիրություն է, ինչպես խորհրդային ժամանակներում»,- նշեց Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ պատմական գործընթացը ցույց է տալիս՝ ով է ուժեղը եւ ով կսատանա 50+1 տոկոս ձայներ:
Զոհրաբյանը նաեւ կանխատեսեց, որ կայանալիք խորհրդարանական ընտությունների արդյունքներով նոր խորհրդարանի կազմում կլինեն ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ Հայ ազգային կոնգրեսը։ Զոհրաբյանի կարծիքով, ՀԱԿ ներկայացուցիչները կարող են մուտք գործել Ազգային ժողով, եթե շարունակեն ժողովրդավարական կուրսը։





























