Օպերատոր Բրունո Օսթինը Հարավային Աֆրիկայում տեսագրել է ռնգեղջուրների, երբ էգերից մեկը մոտեցել է նրան ու սկսել խաղալ օպերատորի հետ: Տղամարդը չի վախեցել ու քորել է նրա փորը: Տեսագրությունը YouTube-ի հիթ է դարձել, հաղորդում է <<ՌԻԱ Նովոստի>>-ն:
Օպերատորը նշել է, որ կենդանին լավ էր տրամադրված եւ ինքն է մոտեցել տղամարդուն: Նա զգուշացրել է, որ զբոսաշրջիկները ովքեր կցանկանան շոյել կամ քորել ռնգեղջյուրին, կարող են վնասել իրենց կյանքը:











