Այսօր՝ նոյեմբերի 12-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում վաճառվել է 2,75 մլն դոլար՝ 362,92 միջին փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 362,76:

Նախորդ օրվա համեմատ դոլարն արժեզրկվել է 1,19 դրամով կամ 0,32 տոկոսով։

Առայմ վաղ է խոսել այն մասին, որ դոլարի երրորդ օրը տեւող արժեզրկումը կապված է նախաամանորյան բիզնեսի աշխուժացման հետ։ Առայժմ մենք գործ ունենք փոխարժեքի սպիրալային տատանումների հետ, երբ բարձացումներն ու էժանացումները պայմանավորված չեն տնտեսական գործոններով եւ առաջարկի ու պահանջարկի հարաբերակցության հետեւանք են՝ սպեկուլյատիվ խաղերի որոշ ազդեցությամբ։