ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի երրորդ կոմիտեի պատվիրակները բազմաթիվ քննարկումներից եւ երկարուձիգ բանավեճերից հետո հավանություն են տվել «Մահապատժի նկատմամբ մորատորիում կիրառելու» խնդրին:
107 երկրներ կողմ են քվեարկել, 38-ը` դեմ, սիկ 36-ը ձեռնպահ են մնացել:
Այդ հարցի վերաբերյալ ընդունված բանաձեւը կոչ է անում պետություններին մորատորիում կիրառել մահապատժի կիրառման նկատմամբ, իսկ այն երկրները, որոնք դա արդեն արել են, կոչ է անում նորից մահապատիժ չներառել օրենսդրության մեջ:
Ներկայումս շուրջ 140 երկրներ չեղյալ են համարել մահապատիժը կամ մորատորիում են կիրառել: Նախորդ տարի մահապատիժ է կիրառվել աշխարհի միայն 27 երկրներում:





























