Ինդոնեզիայի Սուպադի միջազգային օդանավակայանում սպասասրահում առաստաղը փլվել է։ Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են մարդիկ այսուայն կողմ փախչում, փորձելով խուսափել ընկնող բեկորներից։

Միջադեպի հետեւանքով հինգ մարդ է տուժել։ Նրանց բուժօգնություն է ցուցաբերվել։ Հիմա օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է։