Ամերիկյան ընկերությունները ուրախ կլինեն մասնակցել Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներին։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի ամերիկյան օժանդակության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը, որը նաեւ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի համակարգողն է։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը երկար տարիներ Հայաստանում աշխատել է գործող ատոմակայանի անվտանգության բարձրացման աշխատանքների շուրջ եւ ցանկանում է շարունակել համագործակցությունը։

Ռոզենբլյումը վստահեցրեց, որ ամերիկյան ընկերությունները կմասնակցեեն ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար հայտարարվող մրցույթներին։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության եւ «Ռոսատոմի» միջեւ կնքված համաձայնագրի համաձայն՝ հայկական նոր ատոմակայանի միջուկային կղզյակը կառուցելու է ռուսական «Ատոմստրոյէքսպորտը»։ Սակայն անվտանգության սարքավորումների մատակարաման համար հայտարարվելու է մրցույթ։