Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմնակիցների երթը, որը ընթանում է «Խաղաղության երթ» խորագրով:

(ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ երթը գլխավորում են ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Երթն անցնելու է Մաշտոցի պողոտայո, ԱՄիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, ապա վերադառնալու են Ազատության հրապարակ:

Նշենք, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցում երթին: Նա ամբողջ քարոզարշավի ընթացքում միայն երկու անգամ հեռուստատեսությամբ հարցազրույց է տվել, իսկ քարոզչական հանդիպումներից ոչ մեկին չի մասնակցել, թեեւ գլխավորում է դաշինքի ընտրական ցուցակը:

 «Կոնգրես֊ՀԺԿ» դաշինքը ընտրություններին մասնակցում է «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն կարգախոսով եւ հանդես է գալիս արցախյան հարցում փոխզիջումների օգտին: