Երեւանում, այսօր՝ մարտի 29-ին, վարձակալած տանը ինքնասպան եղած իրանցի զբոսաշրջիկին ոստիկաններն են հայտնաբերել կախված վիճակում: NEWS.am-ի հետ զրույցում տան սեփականատերը պատմեց, որ նկատել է, որ իրանցի տղամարդը տնից դուրս չի եկել, անհանգստացել է եւ ահազանգել ոստիկանություն, որից հետո նրան կախված վիճակում են հայտնաբերել ոստիկանները:
«Ոչ մի բան չգիտեմ, ոչ մի տվյալ չգիտեմ նրա մասին, միայն գիտեմ, որ անունը Նարիման էր։ Մոտավորապես 15-20 օր առաջ էր վարձակալել տունը։ Գալիս էր ու նորից գնում: Լեզուն չէի հասկանում, ոչ մի խոսակցություն չեմ հասկացել, որ իմանամ՝ ինչի ա գալիս, ինչի ա գնում։ Մոտը ոչ մի մարդ չի եկել այս ընթացքում, իր հետ չեմ զրուցել: Պահվածքը նորմալ էր, ոչ մի կասկածելի բան չեմ նկատել»,-ասաց տանտերը:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրել էին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի հատկանիշներվ՝ ինքնասպանության հասցնելը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում այսօր ժամը 14:30-ի սահմանում Այգեձորի 3 հասցեում տղամարդու դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում:
.jpg)











