«Ելք» դաշինքի անդամներն ու համակիրները Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակից («Մոսկվա» կինոթատրոնի մոտ) սկսեցին նախընտրական իրենց երթը (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ինչպես երթից առաջ հայտարարեց «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը, երթը կընթանա հետեւյալ երթուղով. Մոսկովյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ամիրյանի փողոց-Հյուսիսային պողոտա, ապա հասնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
«Գլուխներդ բարձր, գնացեք ընտրատեղամասեր եւ դուխով քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին»,-հայտարարեց Փաշինյանը:
Երթի մասնակիցները վանկարկում են «Ելք կա», «Հայաստանի քաղաքացին չի վաճառվում»:
Նշենք, որ «Ելք» դաշինքում ընդգրկված են «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:














