Նոյեմբերի 15-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի, ԱՄՆ պետդեպարտամենտի` Եվրոպայի եւ Ասիայի երկրներին ԱՄՆ օժանդակության համակարգող Դեյվիդ Ռոզենբլումի, պետդեպարտամենտի` տարածաշրջանային հակամարտությունների եւ կովկասյան գործերի գրասենյակի փոխտնօրեն Ջոն Էսպինոզայի եւ ԱՄՆ դեսպանության քաղաքական եւ տնտեսական հարցերով համակարգող Չարլզ Լոբդելի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակին, կոռուպցիային, ինչպես նաեւ ընտրական համակարգին առնչվող հարցեր: Առաջին նախագահը բարձրացրել է նաեւ քաղբանտարկյալների եւ նրանց շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերջին շրջանում քրեակատարողական հիմնարկում սանձազերծված հարձակումների դադարեցման հարցերը:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Ավետիս Ավագյանը:




























