«Արդարություն Հայաստանում» նախաձեռնության հեղինակները Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո մտադիր են այցելել Արցախ։ Այս մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտ ի 31-ին ասել է ամերիկացի հայտնի երգիչ, System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը։

Նրա խոսքով, առաջին անգամ ինքը Արցախ է այցելել 2001-ին։ Ընտրություններից մի քանի օր հետո նա «Արդարություն Հայաստանում» խմբի հետ մտադիր են նորից այցելել այնտեղ։

Կանադացի դերասանուհի Արսինե Խանջյանն էլ իր հերթին նշել է, որ Արցախի հանդեպ ուշադրությունը յուրաքանչյուր հայի պարտականություն է։ Դերասանուհու խոսքով նորմալ չէր լինի, եթե սփյուռքահայը հետաքրքրվեր միայն Հայաստանի գործերով, չէ՞ որ Արցախը «մեր ընդհանուր տարածքն է, մեր երկիրը, մեր հողը»։ Բացի դրանից Արցախի սահմանները պաշտպանում են Հայաստանի մեծաքանակ քաղաքացիներ, նշել է դերասանուհին։

 Հիշեցնենք, որ հայկական սփյուռքի մի շարք հայտնի ներկայացուցիչներ 2016-ի սեպտեմբերին ստեղծել են «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը, որի նպատակն է աջակցել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։ Նախաձեռնության շրջանակում սփյուռքահայ արտիստները ժամանել են Հայաստան՝ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Նրանցից են Սերժ Թանկյանը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը ու շատ ուրիշներ։