«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանն այսօր՝ ապրիլի 2-ին ընտրության էր եկել կնոջ ուղեկցությամբ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Օսկանյան ամուսինները քվեարկել են թիվ 9/59 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Վարդան Օսկանյանը նշել է, որ ինքը քվեարկել է հանուն իշխանափոխության եւ երկրի վաղվա ապագայի:
Օսկանյանն ասել է, որ առավոտից տարբեր խախտումների մասին է լսել, բայց դեռեւս դաշինքի շտաբ չի գնացել եւ չի կարող կոնկրետ տվյալներ նշել, թե ինչ խախտումներ են եղել:
Այնուամենայնիվ, Վարդան Օսկանյանը հույս է հայտնել, որ իշխանությունները կսթափվեն եւ թույլ կտան արդար ընտրություններ անցկացնել:











