Որպես դիտորդ ես կգտնվեմ Գորիս քաղաքի ընտրատեղամասերում, քանի որ ինձ հայտնել են, որ դա ավելի փակ բնակավայր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է անկախ դիտորդ, դերասանուհի Արսինե Խանջյանը:
«Ընտրական գործընթացների տեսանկյունից դա բարդ քաղաք է: Նախկինում Գորիսում ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել, եղել են նաեւ բռնության դեպքեր»,- նշել է նա:
Նրա խոսքով` ներկա պահին դրությունը հանգիստ է, սակայն կարող է փոխվել:











