Խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԿԸՀ ստացվել է 200-ից ավելի ահազանգ: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցւոմ ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Քվեարկության օրը տարբեր ահազանգեր են եղել՝ մոտ 200-ից ավելի: Տարբեր լրատվական կայքերում հրապարակումներին եւս հետեւել ենք, փորձել ենք արագ միջոցներ ձեռնարկել՝ հանգամանքները պարզելու, ըստ անհրաժեշտության միջոցներ ձեռնարկելու: Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ այդ հաղորդումներով հանձնաժողովի անդմներն անձամբ են այցելել ընտրական տեղամասեր»,-ասել է նա:

Տիգրան Մուկուչյանը նաեւ նշել է, որ ընտրախախտումները գրանցամատյաններում արձանագրվել են, որը նշանակում է, որ դրանք բոլորը քննարկման առարկա են դառնալու տարածքային հանձնաժողովների կողմից: