Իսպանիայում՝ Մադրիդի ամենախոշոր Լաս Վենտաս արենայում հսկայական ցուլը կոտոշը մխրճել է ցլամարտիկի կոկորդը:
Ըստ Reuters-ի՝ 460 կգ քաշով ցուլը գետին է տապալել ցլամարտիկ Դանիել Գարսիա Նավատերեին եւ քարշ տվել մարտադաշտով, մինչ մյուս ցլամարտիկները կհասցնեին օգնության գալ: Ցուլը հասցրել է նաեւ վնասել ցլամարտիկի ոտքը:











