Ե Վեյ անունով կունգ- ֆուի չինացի վարպետը կարողացել է իր սեռական օրգանով քարշ տալ յոթ Audi ավտոմեքենա՝ 12․6 տոննա ընդհանուր քաշով։ Daily Mail-ի փոխանցմամբ տղամարդը գերազանցել իր սեփական ռեկորդը՝ անցած տարի նա հինգ մեքենա էր տեղաշարժել։
39-ամյա չինացին նոր ռեկորդը սահմանել է Ցզիբո քաղաքում։ Նա կարողացել է մեքենան քարշ տալ ութ մետր։ Ե Վեյը արդեն 30 տարի կունգ-ֆու է պարապում, զբաղվում է նաեւ թաիլանդական բռնցքամարտով, նաեւ մշակել է մարտարվեստի իր սեփական տեսակը։












