Ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոցի խմբաքանակ:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ թմրամիջոցը հայտնաբերվել է Ֆրանսիայից առաքված եւ Կոտայքի մարզի Զովունի գյուղի մի բնակչուհու հասցեագրված ծանրոցում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











