Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խորհրդարանի ամբիոնից կոչ արեց մի կողմ թողնել նեղ կուսակցական շահերն ու կենտրոնանալ ադրբեջանական կեղծ քարոզչության դեմ պայքարի գործին:

Ինչպես նշեց պատգամավորը, սեփական պատմությունը խեղաթյուրելու արդյունքում Ադրբեջանը, ըստ էության, հավակնություններ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրներին` Իրանին, Իրաքին, Ռուսաստանին, Ղազախստանին ու Հայաստանին, հայտարարելով, որ ադրբեջանական ազգը շումերների, լուլուբցիների (Իրաք), մարերի (Իրան) եւ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Հայաստանի պատմական տարածքներում ապրող այլ ժողովուրդների սերունդներն են:

«Իսկ երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համարժեք պատասխան տվեց այդ պատմական զառանցանքներին, Ադրբեջանում այնպիսի ոռնոց սկսվեց, որ արձագանքները հասան մինչեւ ՄԱԿ: Կազմակերպության գլխավոր քարտուղարը նույնիսկ պաշտոնապես զարմանք արտահայտեց, որ ադրբեջանցիներին անվանեցին թուրք քոչվոր»,- նշեց պատգամավորը, կրկին հաստատելով, որ ադրբեջանցիների նախնիներին իսկապես քոչվոր էին, եւ այսօր էլ այդ ժողովուրդը շարունակում է քոչվոր կյանք վարել:

«Այն, որ ադրբեջանցիների նախնիները քոչվոր էին, վկայում են հենց իրենք՝ ադրբեջանցի գործիչները»,- նշեց պատգամավորը, ավելացնելով, որ Ադրբեջանը որպես պետություն ձեւավորվել է միայն 1918-21թթ.:

Ընդ որում` Վիկտոր Դալլաքյանն ընդգծեց Երեւանի` ադրբեջանական կեղծ քարոզչության հերքման գործողությունների ակտիվացման անհրաժեշտությունը: «Դա պետք է լինի Հայաստանի համար համապետական հանձնարարություն»,- հայտարարեց Դալլաքյանը, կոչ անելով մի կողմ թողնել նեղ կուսակցական շահերն ու կենտրոնանալ ադրբեջանական կեղծ քարոզչության դեմ պայքարի գործին:

Նա, մասնավորապես, առաջարկեց ստեղծել համապատասխան համակարգ եւ դրա գործունեության համար հատկացնել որոշակի գումար. «Դա կնպաստի հայկական ճշմարտությունը միջազգային հանրությանը լսելի դարձնելուն»: