Բրիտանացի գիտնականները ստեղծել են կանացի պարի 3D մոդել, որը հաստատ կգրավի տղամարդկանց ուշադրությունը։

Հետազոտողները փորձին ներգրավել են 39 աղջիկների։ Նրանց շարժումները ֆիքսել են հատուկ սարքի միջոցով։

Այնուհետեւ պարի եռաչափ մոդելները ցույց են տվել մի խումբ հետերոսեքսուալ տղամարդկանց՝ խնդրելով գնահատել յուրաքանչյուրի պարը։

Այդ գնահատման արդյունքներով գիտնականները ստեղծել են իդեալական կանացի պարի մոդել։ Հոգեբանները կանանց խորհուրդ են տալիս պարելիս առավելագույնս օգտագործել գոտկատեղից ներքեւ պարային շարժումները։ Հենց դա է դուր գալիս տղամարդկանց։

Իսկ ահա ձեռքերի ավելորդ ակտիվությունը նվազեցնում է կանանց գրավչությունը, հայտնում է Nature–ը։