Ըստ թերթի ունեցած տեղեկությունների, հայկական ատոմակայանը ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած: Այն սակագինը, որով այսօր գնվում է ատոմակայանում արտադրված էլեկտրաէներգիան, չի ծածկում ՀԱԷԿ-ի կատարած ծախսերը: Այլ կերպ ասած, ՀԱԷԿ-ից էլէներգիան գնվում է ինքնարժեքից ցածր գնով, ինչը պայմանավորված է միջուկային վառելիքի թանկացմամբ: Ատոմակայանի ղեկավարությունը արդեն բավական ժամանակ փորձում է ավելի բարձր սակագնի շուրջ համաձայնության գալ իշխանությունների հետ, սակայն վերջիններս ստիպում են ՀԱԷԿ-ին բարձր տոկոսով վարկ վերցնել իշխանությունների տանիքի տակ գործող հայաստանյան բանկերից մեկից եւ դրանով ծածկել վնասները: Այս տեղեկությունների հերքումը կամ հաստաումը երեկ թերթին չի հաջողվել ստանալ ատոմակայանի ղեկավարությունից:
«Հայկական ժամանակ». Ատոմակայանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի

Պատմություն
Տեղադրություն




























