Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 78-ամյա Քնարիկ Գալստյանը:

Ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Արտաքին նկարագիրն է՝ միջահասակ, սպիտակ, կարճ մազեր: Հագին եղել է սեւ գույնի վերնազգեստ եւ մուգ կապույտ շրջազգեստ: Ովքեր որեւէ տեղեկություն ունեն գալստյանի գտնվելու վայրի մասին, խնդրում ենք դիմել ոստիկանության Նաիրիի կամ մոտակա բաժին»: