Ռուսաստանի հայերի միությունը 2011թ. նոր կուրս կվերցնի եւ կընդլայնի ի գործունեության ոլորտը: Այդ մասին Միության չորրորդ համագումարի բացման ժամանակ հայտնել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, միությունը շատ նոր նախագծեր ունի, որոնք կիրացվեն 2011թ.: Այդ նախագծերը ավելի արդիականացված են եւ միտված են Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության ամրապնդմանը, ժողովուրդների միջեւ հաաձայնության հաստատմանը, սոցիալական, ազգային եւ կրոնական հակամարտությունների կանխմանը: Նա նշել է, որ գերակա ուղղություն է մնում երիտասարդության հետ աշխատանքը:

Աբրահամյանը նշել է նաեւ, որ Միությունը ակտիվորեն մասնակցում է Ռուսաստանի հանրային եւ սոցիալական կյանքին, շփվում ազգային ակզմակերպությունների հետ, փնտրում խնդիրների լուծման ուղիներ:

Աբրահամյանը նշել է, որ Միության նպատակներն են՝ ինքնության, մշակույթի պահպանումը, հայերի համախմբվածության ամրապնդումը: Հայաստանում այժմ ընթանում են «Ռուսական երգի օրեր», որին մասնակցում են 1600 դպրոց եւ 400 հազար երեխա:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, նոյեմբերի 17-ին նշում է իր 10-ամյա հոբելյանը: Միջոցառումներին մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: