Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Ռուսաստանի հայերի միության հոբելյանական համագումարի մասնակիցներին եւ հյուրերին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «10 տարվա ակտիվ եւ բեղմնավոր գործունեության ընթացքում Ռուսաստանի հայերի միությունը դարձել է հեղինակավոր եւ պահանջված հասարակական կազմակերպություն, որը միավորում է Ռուսաստանի 2,5 մլն հայերի։ Ձեր ակտիվում լուրջ հումանիտար, լուսավորչական նախագծեր են եղել։ Հարգանքի է արժանի ձեր դերը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական բարեկամական եւ ռազմավարական  հարաբերությունների զարգացման գործում»,- նշված է շնորհավորանքի մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 17-ին Ռուսաստանի հայերի միությունը նշում է իր 10-ամյա հոբելյանը։ Տոնական միջոցառումներին մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։