Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անունից Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պատվին Բաքվում պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել, հայտնում է պետական «ԱզերԹաջ» գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։

Այսօր կայացել է Ահմադինեժադի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Իրանի եւ ադրբեջանի կառավարությունների միջեւ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Այն ստորագրել են Ադրբեջանի եւ Իրանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովը եւ Մանուչեհր Մոթաքին։