2017 թվականի արդյունքների՝ Հայաստանի ՀՆԱ-ն կարող է գերազանցել նախապես նշված 3.2 տոկոսը։ Այս մասին ապրիլի 13-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նրա խոսքով՝ 2017 թվականի հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.2 տոկոս։ Ճիշտ է, ընդհանուր առմամբ, ամբողջ եռամսյակի համար այն կարող է մի փոքր ցածր լինել (արդյունքները դեռեւս ամփոփված չեն)։ Օրինակ՝ անցյալ տարվա սկզբին տնտեսական ակտիվությունն աճել է հունվարից (4.2 տոկոս) մինչեւ մայիս (5.7 տոկոս), որից հետո սկսել է անկում ապրել։
«Բայց նույնիսկ հարաբերական համեմատությամբ՝ աճը շատ ցածր չի լինի։ Կարծում եմ, ամբողջ տարվա արդյունքում մենք 3.2 տոկոսից ավելին կունենանք», - նշել է Արամյանը։











