Կառավարությունը մաքսատուրքերից ազատեց 3 արտադրողների ներմուծված հումքի  խմբաքանակը: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 13-ի նիստում:

Մաքսատուրքից ազատվեցին «Հայ պլաստ» ընկերության համար բամբակե եւ սինթետիկ ժապավենները, որը բժշկական պարագաներ է արտադրում, «Ֆենսի» ընկերության համար կիսաթանկարժեք քարերը, որը արծաթե զարդեր է արտադրում, ինչպես նաեւ «Երեւանի քիմիադեղագործական ֆիրմայի» դեղամիջոցների համար հումքը, որը պատրաստվում է դեղագործական արտադրանք թողարկել: