Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների հաստատման շուրջ ներկայումս որեւէ բանակցություն չի ընթանում։ Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով թուրքական կողմի այն  հայտարարությունը, թե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների նոր փուլ է սկսվել։

«Եթե Անկարան իսկապես անկեղծ է Երեւանի հետ հարաբերությունների կարագավորման իր ձգտման մեջ, ապա նա հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացնի առանց նախապայմանների։ Եթե այդ ճանապարհն անընդունելի է Թուրքիայի համար, ապա հայ-թուրքական գործընթացը ոչ միայն առաջ չի ընթանա, այլ կդատապարտվի ձախողման»,- ընդգծեց նախարարը։

«Թուրքը մնում է թուրք, ի՞նչ կարող ես անել»,-իր տեղից նկատել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։