2009թ. տնտեսական ճգնաժամը զգալի փոփոխություններ մտցրեց Հայաստանի հիմնական տնտեսական ցուցանիշներում, հայտարարել է երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից:
«Ծրագրի մշակման ընթացքում մենք հաշվի ենք առնում առկա մակրոտնտեսական ցուցանիշները: Բյուջեի նախագիծը կազմվել է հենց այդ սկզբունքով՝ ելնելով սոցիալ-տնտեսական իրավիճակից»,- ասել է նա:
Վարչապետը նկատել է, որ այսօրվա դրությամբ չկա որեւէ մասնագետ, որը կարող է կանխատեսել տնտեսական ճգնաժամը եւ այդկերպ ցույց տալ այն ոլորտները, որոնց կհարվածի ճգնաժամը:
«Հետճգնաժամային աշխարհը նման չի լինի մինչճգնաժամայինին, նախկին ցուցանիշներին հնարավոր չէ հասնել թեկուզ այն պատճառով, որ պետք է աշխատել: Մենք պետք է դիմակայենք մարտահրավերներին»,- ասել է վարչապետը եւ հավելել. «Ապագայում մեզ շատ անորոշություններ են սպասվում, եւ մենք պետք է նվազագույնի հասցնենք սոցիալական ռիսկերը»:





























