ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Միկանոպի տեղանքում Փեյնս Փրեյրի պետական արգելոցի այցելուները դարձել են ալիգատորի ու վայրի ձիու մենամարտի ականատեսները։

Այն բանից հետո, երբ ձիերը ալիգատորին վռնդել են թփերի հետեւից, նրանցից մեկը որոշել է ոտքերով հարվածել կոկորդիլոսին։ Սակայն սողունը մտադիր չէր հանձնվել ու փորձում էր կծել ձիուն, որը ոտքերով հարվածում էր նրա գխին։ Մի քանի վայրկյան տեւած պայքարից հետո երկու կողմերը որոշել են նահանջել։ Ձին ու կոկորդիլոսը որեւէ տեսանելի վնասվածք չեն ստացել։