ՆԱՏՕ-ն վտանգ չի ներկայացնում Իրանի համար: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Թուրքիայում ՆԱՏՕ-ի Հկահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման հնարավորությունը:

«ՆԱՏՕ-ն վտանգ չի ներկայացնում Իրանի համար: ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ դեր խաղալ աշխարհում ապագա փոփոխությունների հետ կապված»,- ասել է Ահմադինեժադը:

Նրա խոսքով, պրակտիկան ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի ընդունած որոշումները ճիշտ չեն եղել:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, նոյեմբերի 19-ին Լիսաբոնում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ քննարկվելու է Թուրքիայի տարածքում ՀՀՊ տարրերի տեղադրման հարցը: