Մոկսվայում ապրիլի 17-21-ին անցկացվել է «Դետեկտիվ-ֆեստ» միջազգային փառատոնը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը:
Փառատոնի նպատակը դետեկտիվ կինոյի եւ քրեական թեմաներով հաղթրդաշարերի միջոցով իրավապահ մարմինների հանդեպ հանրային մարմինների վստահության ու գնահատման մթնոլորտի ձեւավորումն էր:
Այս տարի փառատոնն ուներ 100 մասնակից աշխարհի 34 երկրներից: Մրցույթին ներկայացված էր 92 գեղարվեստական, 57 վավերագրական ֆիլմ ու 14 սերիալ:
«Հանցանք եւ պատիժ» անվանակարգում առաջին տեղը գրավեց եւ գավաթի ու դիպլոմի արժանացավ ՀՀ ոստիկանության ներկայացրած «Անպատժելիությունն առասպել» ֆիլմը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանն իր խոսքում նշել է, որ իրավապահ ոլորտի գործունեության լուսաբանման ուղղությամբ համագործակցությունը տարբեր երկրների գործընկեր կառույցների հետ շարունակվելու եւ ընդալյնվելու է:











