Այսօր` նոյեմբերի 19-ին ժամը 12:30-ի սահմաններում Մաշտոց պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկում միմյանց են բախվել «Մերսեդես» եւ «Վոլվո» մակնիշների ավտոմեքենաները:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Մերսեդեսի» վրա եղել է 006 ՏՕ 01, իսկ «Վոլվոյի» վրա 15 ՏP 555 համարանիշները: Վթարի վայրում ականատեսները հայտնել են, որ «Մերսեդեսը» սպասարկում է ՀՀ Գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանին, իսկ «Վոլվոն» պատկանում է ԼՂՀ ինչ-որ պաշտոնյայի: «Մերսեդեսը» վարել է 56-ամյա Էդվարդ Սերյոժայի Հովհաննիսյանը,. Իսկ «Վոլվոն»` 20-ամյա Էրիկ Արմենի Աբկարյանը:

Վթարի վայր են ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության տեսուչներն ու ՀՀ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները: Աշխատանքները վթարի վայրում ղեկավարում էր Հետաքննչական բաժանմունքի պետ Արմեն Մադաթյանը:

Վթարի վայրի տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո մեքենաները տեղափոխվեցին ՃՈ տուգանային հրապարակ:

ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի