Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որոնք փակել էին Սան Ժոզե դուս Կամպուս քաղաքից ոչ հեռու գտնվող ավտոմայրուղին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Համացանցում հայտնված հոլովակում երեւում է, որ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների եւ կենսաթոշակային տարիքի բարձրացման մեջ բողոքող մի քանի տասնյակ ցուցարարներ թույլ չեն տալիս մեքենաներին անցնել:
Վարորդներից մեկը փորձում է ճեղքել ցուցարարների շղթան եւ նախ դանդաղ շարժվում է մարդկանց ուղղությամբ, բայց մի քանի ցուցարարներ թույլ չեն տալիս: Այդ ժամանակ մեքենան կտրուկ առաջ է շարժվում՝ վրաերթի ենթարկելով մարդկանց:
Տեղական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ երկու կին է տուժել: Վարորդին ավելի ուշ ձերբակալել են:











