Օգտագործելով ամենասովորական իրերը՝ կարելի է այնպիսի անհավանական գեղեցկություն ստեղծել, որ նույնիսկ ամենատաղանդավոր նկարիչներն ու լուսանկարիչները կնախանձեին։ Macro Room-ի YouTube-ալիքի տղաները ակտիվ մակրոնկարահանումներով փորձարկումներ են իրականացնում ու արդյունքը ցուցադրում իրենց բաժանորդներին, հայտնում է Hi-News.ru–ն։
Նրանց նոր տեսահոլովակը զարմացնում է գեղեցիկ կադրերով, որոնք նկարահանվել են ակվարիումի ներսում՝ ջրի ու գունավոր թանաքի օգնությամբ։
Ջրի մեջ լուծվող թանաքի տեսագրությունը հին հնարք է, որը կինոմատոգրաֆիայում վաղուց են գործածում։ Նման տեխնիկան օգտագործվել է օրինակ «Անկախության օրը» ֆանտաստիկ մարտաֆիլմը ստեղծելիս, երբ ամպերի ետեւից հայտնվում է այլմոլորակայինների հսկայական տիեզերանավը։ Այսօրվա դրությամբ հատուկ էֆեկտների ստեղծման այդ տեխնիկան Հոլիվուդում շատ պահանջված է։











