2017-ի օգոստոսին կկայանա երկու հսկայական ռոբոտների մենամարտը։ Ռինգի կապույտ անկյունում 12 տոննայանոց ամերիկյան Mk.3 ռոբոտն է լինելու, իսկ կարմիր անկյունում՝ ճապոնական ինժեներների ստեղծած Kuratas ռոբոտը։ Տեսարանը խոստանում է անհավանական լինել, հաշվի առնելով, թե ինչքան ուժ է ներդրված այդ երկու հսկայական մարտական մեքենաների մշակման մեջ։ Այդ արտասովոր միջոցառմանը որոշել են մասնակցել նաեւ չինացի մասնագետները։ Պարզվել է, որ նրանք  պատրաստում են մենամարտի  իրենց Monkey King ռոբոտին, հայտնում է Hi-News.ru–ն։

Նման մենամարտեր կազմակերպելու մտահղացման հեղինակները քալիֆորնիական MegaBots ստարտափի աշխատակիցներն են։ Վերջերս նրանք նույնիսկ հայտնել էին, որ ստեղծվել է մարտական ռոբոտների աշխարհի առաջին մարզական լիգան՝ Օլիմպիական կոմիտեի անդամների աջակցությամբ։ Ամերիկացիների ոգեւորությունը կիսում են նաեւ նրանց ճապոնացի գործընկերները Suidobashi Heavy Industry ընկերությունից, որը մշակել է Kuratas ռոբոտը; Բայց Չինաստանի մասնակցությունը այս մենամարտերին անսպասելի էր բոլորի համար։

Monkey King Ռոբոտին ստեղծել են Gunmetal ընկերության մասնագետները։

MegaBot- ներկայացուցիչները հիմա որոշում են, թե ինչպես ու ում դեմ կազմակերպեն նրա առաջին մենամարտը։ Ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա այն բանից հետո, երբ կավարտվի  Mk.3–ի ու Kuratas –ի միջեւ առաջին պատմական մենամարտը։