Բախումներ են սկսվել Փարիզի 20-րդ ընտրատարածքի Մենիլմոնտան շրջանում: Մինչեւ բազմությունը կշարժվեր դեպի շրջափակումը, 3 թրխկոց է հնչել: Ոստիկանների վրա են նետվել շշեր, որից հետո իրավակարգի պահապանները արցունքաբեր գազ են կիրառել: Շրջանում երթեւեկությունը դադարեցվել է: Ցուցարարները ֆաշիստներին եւ կապիտալիստներին ուղղված կարգախոսներ են բղավել, փոխանցում է «Sputnik-Ֆրանսիան»:

Բազմության դեմ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, որը շարժվել է իրավապահների ուղղությամբ եւ սկսել է նրանց վրա շշեր նետել:

Կիրակի երեկոյան ավարտվել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: ՆԳՆ-ի տվյալներով՝ ձայների ավելի քան 60 տոկոսով առաջատարը «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն է: Նրա մրցակցուհի՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը ստացել է 38 տոկոս: