Կոնգոյի «Վիրունգա» ազգային արգելոցը հնագույններից մեկն է Աֆրիկայում։ Այստեղ բնակվում է ավելի քան 200 լեռնային գորիլա, ինչը կազմում է այդ անհետացող ենթատեսակի ընդհանուր պոպուլյացիայի մեկ քառորդը։ Լուսանկարի վրա արգելոցի պահակն է՝ Պատրիկ Կարաբարանգան։ Նա մխիթարում է որբացած գորիլային, որի ծնողներին սպանել էին որսագողերը։
Պատրիկն ու նրա գործընկերները փորձում են կենդանու համար ծնողների դեր կատարել։
Հաճախ հենց արգելոցի աշխատողներն էլ են դառնում հանցագործների զոհեր։ 1996-ից առայսօր ավելի քան 140 պահակ է զոհվել՝ պաշտպանելով արգելոցում բնակվող կենդանիներին։











