Համացանցում կատվի մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է տարածվում, որտեղ կատուն տուժում է իր իսկ հետաքրքրասիրության պատճառով: Փափկամազ խուլիգանը սկզբում մտնում է սեղանի վրայի տոպրակի մեջ, հետո նրա հետ ցած է ընկնում, հաղորդում է Dni-ն:

Պոլիէթիլենային տոպրակն ընկնելու ժամանակ փաթաթվում է կատվի պարանոցին՝ դառնալով յուրօրինակ սպիտակ անձրեւանոց: Սակայն կենդանին պատրաստ չէր նման «զգեստ» հագնել, եւ սկսում է վազել տնով մեկ՝ փորձելով ազատվել անցանկալի աքսեսուարից:

Վերջում վախեցած չարաճճին կպչուն «անձրեւանոցից» թաքնվում է սեղանի տակ: Ի վերջո, նրան օգնության է հասնում տերը եւ ազատում տոպրակից: