Ամերիկացին ցատկել է հազարավոր լարած թակարդներով բատուտի վրա։
Ամերիկյան The Slow Mo Guys բլոգերների միության անդամ Դանիել Գրաչին ցատկել է բատուտի վրա, որտեղ հազարավոր լարած թակարդներ էին դրված, հաղորդում է Lenta-ն։
Տեսագրությունում Գրաչին բարձրանում է սանդուղքի վրա եւ ցատկում բատուտի կենտրոն։ Դատելով բլոգերի ծիծաղից՝ արտասովոր թռիչքը հաջողությամբ է ավարտվել, սակայն մեկ թակարդ հայտնվել է նրա մազերի մեջ։ «Կարծես ամբողջ մարմնիս վրա փոքրիկ կծվածքներ կան, բայց դա անմենեւին ցավոտ չէր»,-ցատկելուց հետո ասել է տղամարդը։











