Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, թե հաջողությամբ փորձարկվել է տեղական արտադրության առաջին հեռահար հրթիռը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, թե Սինոփի նահանգից փորձարկվել է «Բոռա» անունը ստացած 280 կմ հեռահարությամբ տեղական արտադրության հրթիռը։

«Սինոփից դեպի Սեւ ծով ծով հաջող արձակում ենք իրականացրել։ Ավելի լավը ստեղծելու համար ինքնավստահության պաշարն ավելացավ»,–ասել է նախարար Ֆիքրի Ըշըքը։