Ապրիլի 2–ի ընտրությունները ավելի խայտառակ չեն եղել, քան 2007, 2012 թվականի ընտրությունները, եթե այդպես նայենք, ապա տիկին Փոստանջյանն ի՞նչ գործ ուներ Ազգային ժողովում 10 տարի։ Այս մասին այսօր՝ մայիսի 11–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Զարուհի Փոստանջյանի այն մեղադրանքին, թե Փաշինյանը լեգիտիմացրել է ապրիլի 2–ի խայտառակ ընտրությունները՝ այ չբողոքարկելով Սահմանադրական դատարանում։
«Ես նաեւ 2013 թվականի նախագահական ընտրություններում ելույթ եմ ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի հ հանրահավաքի ժամանակ եւ ասել, որ անհեթեություն է նման իրավիճակներում Սահմանադրական դատարան դիմելը եւ ասել, որ այդ ընտրությունների դեմ պայքարելու մեր եղանակն ունենք»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ իր դիրքորոշումը դեռ չի նշանակում, որ Երեւանի ավագանիում չեն համագործակցի «Երկիր ծիրանի» խմբակցության հետ։
«Մենք ամենաբարձր մակարդակի համագործակցության առաջարկն ենք արել տիկին Փոստանջյանին, իմ կարգավիճակն ենք առաջարկել, բայց չի ընդունվել եւ նրա հետագա հայտարարությունները լավատեսությունը չեն ավելացնում, բայց էլի եմ ասում՝ մենք դուռը չենք փակում եւ բացառում եմ, որ հետագայում համագործակցություն տեղի չունենա իմ դիրքորոշման պատճառով»,–նշել է Փաշինյանը։











